Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. ինտիմ

Տղամարդու ամենատարածված սխալները

Տղամարդու ամենատարածված սխալները

Ինչպիսի ՞ սխալներ է թույլ տալիս տղամարդը իր սիրելիի հետ հարաբերությունների ընթացքում: Այս մասին տեղեկացնում է Ru.delfi-ն:

 

1.  Չի լսում: Հիմնականում տղամարդը երբեք չի լսում իր զուգընկերուհուն, երբ վերջինս ինչ-ինչ պահանջներ է ներկայացնում:

 

2.  Նշանակություն չի տալիս: Անհրաժեշտ է նշանակություն տալ այն բանին, թե ի՞նչ է ուզում զուգընկերուհին կամ ի՞նչն է նրան անհանգստացնում, եթե նույնիսկ հոգու խորքում նրա հետ համաձայն չեք:

 

3.  Չի տեսնում խնդիրները: Պետք է նկատել կողակցի խնդիրները և մի փոքր հետաքրքրվել դրանցով:

 

4.  Դադարում է ռոմանտիկ լինել: Առաջին ամիսներին տղամարդն անհավանական քայլեր է կատարում, ապացուցում իր ընկերուհուն, որ ինքն ամենալավն է աշխարհում: Սակայն մեկ ամիս անց ասպետն անհետանում է, ինչից աղջիկները շատ են տառապում: Նրանց համար հարաբերություններում ինչ-որ բան սկսում է պակասել:

 

5.  Համեմատում է: Երբեմն ֆանտազիայի պակասի պատճառով, երբ տղամարդն ինչ-որ բան է ցանկանում բացատրել ընկերուհուն, համեմատում է նրան այլ աղջիկների հետ, ինչը կարող է բերել անդառնալի հետևանքների:

 

6.  Դու ոչինչ չես անում: Տղամարդիկ չեն հասկանում, որ տնային գործերից ևս կինը կարող է հոգնել: 

 

7.  Չափից դուրս խանդը: Կինը նյարդայնանում է, երբ տղամարդը խանդում է, սակայն այն իրոք զայրացնում է, երբ այդ խանդն անհիմն է:

 

8.  Չի իրականացնում խոստումները: Կանայք հավատում են խոսքերին: Անհրաժեշտ է պահել տված խոսքը:

Սկզբնաղբյուր. slaq.am
Լուսանկարը. po4emu.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ